Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:23

Դատարանը մերժել է 18-ամյա Անդրանիկ Չամիչյանի կալանքի դեմ բողոքը․ փաստաբան

Դատարանը մերժել է 18-ամյա Անդրանիկ Չամիչյանի կալանքի դեմ բողոքը․ փաստաբան

Դատարանը մերժել է «Սթրայքբոլի գործով» կալանավորված ՀՅԴ անդամ Անդրանիկ Չամիչյանի կալանքի դեմ բողոքը, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա մանրամասնել է, որ գործով 18-ամյա երիտասարդը բանտում է մնալու առնվազն մինչև սեպտեմբերի 8-ը։

Չամիչյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի՝ 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (Ահաբեկչության նախապատրաստություն, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 12 տարի ժամկետով):  Մելիքյանի պնդմամբ՝ Չամիչյանից առգրավվածի մեջ արգելված իրեր չկան։ Իրավապահներն առգրավել են սթրայքբոլլ խաղալու սարքավորումներ, որոնք ներկայացվել են որպես ահաբեկչական գործողության նախապատրաստման ապացույց։

Հուլիսի 10-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ է ձերբակալվել։ Նույն օրը ՀՅԴ-ն հայտնել էր անդամների տներում իրականացված խուզարկությունների, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդուն՝ Տարոն Մանուկյանին, կուսակցության Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանին բերման ենթարկելու մասին։ Հուլիսի 11-ին կալանավորվել էր Չամիչյանը, հուլիսի 12-ին՝ Ալեքսան Ասատրյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+