«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհուրդը կքննարկի կուսակցության դիրքորոշումը ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերաբերյալ: Այս մասին փետրվարի 14-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։
«Այսօր ժամը 16:00 — ին տեղի կունենա ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որից հետո կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ և կներկայացնի իր դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերաբերյալ», — ասաց Տոնոյանը:
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը ենթադրում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ վեց դատավորների հրաժարականը, նշանակված է ապրիլի 5-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






