Հայաստանը սկսել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի իրագործումը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ կառավարությունը կպատվիրի երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծումը՝ չսպասելով TRIPP-ի զարգացման ընկերության ձևավորմանը։ Ընկերության պատրաստ լինելուց հետո կատարված աշխատանքները կփոխանցվեն նրան։
Փաշինյանը նաև հայտարարել է, որ TRIPP-ը սահմանափակված չէ Հայաստանի հարավով։
«TRIPP նախագիծը տարածք չունի»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ նախագծի շրջանակում ենթակառուցվածքներ կարող են կառուցվել Հայաստանի տարբեր հատվածներում։
Վարչապետը չի բացառել, որ ապագայում նախատեսվող տարանցիկ գազամուղն ու նավթամուղը կարող են անցնել ոչ թե Հայաստանի հարավով, այլ այլ երթուղիներով։ Նրա խոսքով՝ նախնական քննարկումները ցույց են տալիս, որ այլ երթուղին ավելի հավանական է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







