Անցնել բովանդակությանը
Երեքշաբթի, Նոյեմբերի 17
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+4°
  • Կապան+4°
  • Սևան+3°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Երեքշաբթի, Նոյեմբերի 17 23:33

Ակնկալում եմ սեղմ ժամկետներում բովանդակային պատասխան ստանալ․ Տոնոյանը՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի արձանագրությունների մասին

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Սահմանադրության համաձայն՝ կարող է հանդես գալ քննիչ հանձնաժողովի արձանագրություններում փոփոխություններ կատարելու պահանջով։

Նա լրատվամիջոցներին տարածած հայտարարության մեջ անհիմն ու անընդունելի է համարել հանձնաժողովի արձանագրություններին վերաբերող ակնարկները: Տոնոյանը նշել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցին ծանոթանալն իր իրավունքն է, որը կաևորում է հատկապես Բաքվում իրականացվող «դատավարության» ու ՀՀ զինվորականների նկատմամբ տասնյակ դատաքննությունների պայմաններում:

«Օրենսդրությամբ հստակ կարգավորման առկայության պարագայում «թույլ տալու» կամ «թույլ չտալու» ձևակերպումները, ինչպես նաև գաղտնիությանը վերաբերվող հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ակնարկները համարում եմ անհիմն և անընդունելի՝ հատկապես հաշվի առնելով նախկինում զբաղեցրած իմ պաշտոնները»,- շեշտել է նա։

Տոնոյանը ընդգծել է, որ ակնկալում է սեղմ ժամկետներում բովանդակային պատասխան ստանալ նոյեմբերի 25-ին ԱԺ նախագահին ուղղված նամակին, քանի որ հակառակ պարագայում իր և հանրության համար հասկանալի չի լինի՝ ո՞րն էր հանձնաժողի ստեղծման իրական նպատակը: Տոնոյանը նոյեմբերի 26-ին հայտարարել էր, որ Ազգային ժողովը մերժել է իր խնդրանքը՝ ծանոթանալ հանձնաժողովի զեկույցին:

Հանձնաժողովն ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին, աշխատանքը երկարացվել էր երկու անգամ՝ 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին։ Հանձնաժողովի լիազորություններն ավարտվել էին 2023 թվականին։ Հաշվետվությունն ԱԺ նախագահին ուղարկվել էր միայն մեկ տարի անց՝ 2025 թվականի սեպտեմբերին։ Հոկտեմբերի 1-ին ԱԺ նախագահը հայտարարել էր, որ զեկույցը խորհրդարանի լիագումար նիստերում ներառելու իրավական հիմքեր չկան, բայց այն հրապարակվելու է, ավելի ուշ տեղեկացրել էր, որ այն քննարկելու են փակ լսումներում։

Հոկտեմբերի 6-ին ԱԺ-ից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ զեկույցն ԱԺ արխիվ ուղարկելու որոշում է կայացվել։ Կարդացեք նաև՝ Ժամանակ չենք խախտել․ Անդրանիկ Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին 44-օրյա քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստ չի գնա․ Ալեն Սիմոնյան

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  4. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  5. Գյումրիում գազի բալոնի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվելՆոյեմբերի 14
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+