Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+3°
  • Սևան+2°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18 02:42

Կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ Կարապետյանի հաղթանակին միջազգային դատարանում

ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հաղթանակին միջազգային դատարանում: Կառավարությունը հայտարարության մեջ նշել է, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի՝ հրատապ գործով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունները: Կարապետյանի պաշտպանության խորհուրդն այսօր՝ հուլիսի 23-ին, հայտնել էր, որ նա և նրա ընտանիքը հաղթել են Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը ՀԷՑ ընկերության պետականացման հարցով:

«Տաշիր» ընկերությունների փոխնախագահ Նարեկ Կարապետյանի հաղորդմամբ՝ դատարանն արգելել է կառավարությանը բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվներ, փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը, հետ վերցնել ընկերության գործունեության լիցենզիաները և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը: Արտակարգ արբիտրաժի որոշումը ՀՀ կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։ Կառավարության ներկայացմամբ՝ ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, «միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը»:

«Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ՝ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»,- ասված է գործադիրի հայտարարության մեջ: Հայաստանի խորհրդարանը հուլիսի 3-ին ընդունել էր մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող ՀԷՑ-ը պետության վերահսկողության տակ վերցնելուն։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել էր ընկերության պետականացմանը միտված օրենքները։ ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ Վերջինս հուլիսի 21-ին ՀԷՑ ժամանակավոր կառավարչի կարգավիճակում ժամանել էր ընկերություն, հայտարարել, որ իր ժամանակավոր կառավարման տակ անցած ընկերությունում նախատեսվում են թոփ մենեջմենթում աուդիտ և կադրային հնարավոր փոփոխություններ։

Կարդացեք նաև՝ Սակագնի հետ կապված խնդիրներ, մեծ տույժեր․ Նարեկ Կարապետյանը՝ ՀԷՑ-ի պետականացման ռիսկերի մասին Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  4. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  5. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+