Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+4°
  • Սևան+2°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18 03:31

«Կայուն խաղաղություն Բաքվի հետ» ու «հաղորդակցությունների բացում՝ օգուտով և առանց զոհերի». Սամվել Կարապետյանի տեսլականը

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը հայտարարել է Հայաստանին աշխարհաքաղաքական զոհի կարգավիճակից հանելու իր մտադրության մասին: Այս մասին ասվում է գործարարի 9-րդ ուղերձում, որը նա հղել է կալանավայրից իր պաշտպանների միջոցով:

Ուղերձում Կարապետյանը ներկայացրել է երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր տեսլականը: Նա ընդգծել է Բաքվի հետ կայուն խաղաղության հասնելու և տարածաշրջանային հաղորդակցությունները Հայաստանի համար բարենպաստ պայմաններով բացելու կարևորությունը: Կայուն խաղաղություն Բաքվի հետ՝ Հայաստանի շահերը հարգելու և միակողմանի զիջումները բացառելու եղանակով Կարապետյանը Բաքվի հետ չստորագրված խաղաղության համաձայնագիրը որակել է որպես «որևէ արժեք չունեցող թղթի մի կտոր», որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է օգտագործել «ընտրություններից առաջ ժողովրդին խաբելու համար միայն, իբր, տեսե՛ք, խաղաղություն եմ բերել»: «Հայաստանում բոլորն էլ խաղաղություն ուզում են, բայց իրական, արժանապատիվ ու կայուն, այլ ոչ թե զուտ ձևական մի թուղթ և անդադար սպառնալիքներ ու նվաստացում»,- հավելել է Կարապետյանը:

Նա նշել է, որ Երևանը չի կարողացել օգտվել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մնացած ամուր բանակցային դիրքերից, թեև, վստահ է, ճիշտ մոտեցմամբ հնարավոր կլիներ պահպանել Արցախը, Հայաստանի տարածաշրջանային ազդեցությունը, կանխել գերիների հայտնվելը Բաքվի բանտերում և առաջ քաշել սեփական պայմանները խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամանակ։ «Բոլոր բանակցային դիրքերը զրոյացնելուց, Արցախը տանուլ տալուց հետո բանակցությունների մեջ մտնել Ադրբեջանի հետ, ինչի արդյունքում Բաքուն ստանա ամեն ինչ, Հայաստանը՝ ոչինչ»,- գրել է գործարարը։

Կարապետյանի խոսքով՝ Ադրբեջանի դաշնակից Թուրքիան փաստացի դարձել է հայ-ադրբեջանական կարգավորման գլխավոր միջնորդը, այն բանից հետո, երբ Հայաստանը համաձայնել է հրաժարվել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ – AT) մասնակցությունից բանակցային գործընթացում։ Զանգեզուրի միջանցքը՝ ինքնիշխանության կորստի ուղի՝ տարածաշրջանային համագործակցության շղարշի տակ Կարապետյանը հայտարարել է, որ իր նոր քաղաքական ուժով մտադիր է հանել ՀՀ-ն աշխարհաքաղաքական զոհի կարգավիճակից, ինչպես նաև վերականգնել շահերի հավասարակշռությունը տարածաշրջանում:

Նրա խոսքով՝ այդ դեպքում տարանցիկ ուղիները կմնան Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներ բերելով նրա բյուջե, ոչ թե լցնելով հարևան, թեկուզ բարեկամ երկրի բյուջեն: «Տաշիր»-ի ղեկավարը զգուշացրել է, որ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը Հայաստանը կտանի վիլայեթացման, չնայած այս ամենը ներկայացվում է «խաչմերուկի» անվան տակ («Խաղաղության խաչմերուկ» – AT): Կարապետյանը վստահություն է հայտնել, որ Փաշինյանի՝ որպես անվստահելի բանակցողի և միջազգային գործընկերների հետ հարաբերություններում «խաբեբայի համբավը» հակասում է Հայաստանի շահերին:

Նա հիշեցրել է վարչապետի քայլերը՝ «երկար-բարակ խոսել Եվրոպայի հետ եղբայրանալու մասին, բերել եվրոպական դիտորդներ՝ իբր Սյունիքի անվտանգությունը ապահովելու համար, ամիսը մեկ գրկախառնվել Մակրոնի հետ, բայց, փաստացի «քցել» այդ բոլորին ու խախտել խոստումները՝ հիմա էլ փորձելով «միջանցքը» տալ ամերիկացիներին»՝ դրանք որակելով հակասական: Նման վարքագիծը, ըստ Կարապետյանի, վարկաբեկում է հայկական կողմին միջազգային ասպարեզում, իսկ կառավարության ղեկավարն ինքը փաստացի խախտում է նախկինում տված խոստումները և «դավաճանում է բոլորին»։

«Ես հաջողությամբ բիզնես եմ վարել աշխարհի տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ու վստահեցնում եմ՝ այսպիսի վարվելակերպով ու խաբեբայի համբավով փոքրիկ խմբակի ղեկավարը շուտով ոչ միայն ամբողջությամբ հեղինակազրկելու է իրեն, այլ նաև մեր Հայրենիքն աշխարհի աչքերում»,- նշել է նա։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  3. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  4. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  5. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+