Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+4°
  • Սևան+2°
  • 360.51 ▲ +0.07
  • 396.13 ▼ −0.57
  • 4.37 ▲ +0.00
  • 138.98 ▲ +0.03
Չորեքշաբթի, Նոյեմբերի 18 04:30

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման համար քայլ է պակասում. Հաջիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմն ավարտվել է, սակայն խաղաղության պայմանագրի կնքման համար քայլ է պակասում, սլովակական Hospodárske noviny պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը գոյություն ունի թե՛ դե ֆակտո, թե՛ դե յուրե, նա շեշտել է, թե «տարածքում խաղաղություն է, հայ-ադրբեջանական սահմանը կայուն է», իսկ «Ղարաբաղն այլևս քննարկման առարկա չէ»։

«Բայց որպեսզի խաղաղության պայմանագիրը վերջնականապես ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է ևս մեկ, վերջին քայլ», — նշել է նա:

Հաջիևը շեշտել է, որ խոսքը վերաբերում է Հայաստանի սահմանադրության փոփոխությանը:

Ադրբեջանի նախագահի օգնականը դրական է գնահատել ՀՀ-ի հետ ուղիղ երկխոսությունն առանց միջնորդների:

2024 թվականի հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել էր խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է այն կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։ Ապրիլին Փաշինյանը պնդել էր, որ Սահմանադրության նոր տարբերակի ընդունման նախաձեռնությունը կապված չէ Բաքվի կողմից Հայաստանում սահմանադրական փոփոխությունների պահանջի հետ:

Մայիսի 7-ին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամսվա ընթացքում:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
  2. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  3. Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով հայտնվել է առաջին տասնյակումՆոյեմբերի 15
  4. Խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը․ ԱվինյանՆոյեմբերի 16
  5. «Նոյ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցներին կառավարությունից պատասխան են խոստացելՆոյեմբերի 16
  6. Դեմ եմ անձնական կյանքին միջամտելուն․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասինՆոյեմբերի 17
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+