«Քաղաքացիական պայմանագիրը» Ալավերդիում մանդատներից «զրկել է» «Ապրելու երկիր» ավագանու 9 ներկայացուցչի, գրել է «Հրապարակ»՝ հղում անելով իր աղբյուրներին: Պարբերականի տեղեկություններով՝ ՔՊ-ում կարծում են, որ նախկինում նիստերը բոյկոտած ընդդիմադիրները կարող են փոխել իրենց որոշումը և սկսել մասնակցել գործընթացներին:
Լիազորություններից զրկվել են նաև Ալավերդի համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արկադի Թամազյանը, ում մեկ տարի առաջ հեռացրել էին համայնքի ղեկավարի պաշտոնից: Բացի այդ, «Ապրելու երկրի» ցուցակի 40 ներկայացուցիչ բացարկի դիմումներ են ներկայացրել։ Թամազյանը մարտի 17-ին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ մարտի 18-ին՝ ժամը 15:00-ին կկայանա նիստ՝ «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու օրակարգով։
Նա նշել էր, որ խմբակցության ներկայացուցիչները ավագանու նիստերին չէին մասնակցում, քանի որ համոզված են՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ին Ալավերդի համայնքի ղեկավարումը բռնազավթվել է ապօրինաբար` ոստիկանական տարբեր ուժերի միջամտությամբ և խմբակցությունը շարունակում է արդարության վերականգնման գործընթացները տարբեր դատական ատյաններում։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







