Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:39

Վերադարձնելու ենք վստահելի դաշնակցի համբավը․ Կարապետյանը քննադատել է իշխանություններին՝ ՀՀ-ն գեոպոլիտիկ պայքարի կենտրոն դարձնելու մեջ

Վերադարձնելու ենք վստահելի դաշնակցի համբավը․ Կարապետյանը քննադատել է իշխանություններին՝ ՀՀ-ն գեոպոլիտիկ պայքարի կենտրոն դարձնելու մեջ

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը հրապարակել է նրա 7-րդ նամակը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։ Նամակում Կարապետյանը քննադատել է ՀՀ իշխանություններին՝ երկիրը «գեոպոլիտիկ պայքարի կենտրոնի» վերածելու համար և հույս հայտնել, որ Հայաստանը կվերականգնի իր վստահելի դաշնակցի համբավը։

«Գտնվելով թշնամական երկրների շրջափակման մեջ, ցուցադրելով բացառիկ քաղաքական տհասություն՝ շատ արագ փորձեցին ազատվել Ռուսաստանից: Ձգտելով դրան՝ երկիրը տարան բոլոր ուղղություններով, բոլոր փորձություններով, միայն թե «մրմռացնեն» գլխավոր դաշնակցին: Սկսեցին գոռալ Եվրոպայի Միություն՝ առանց հասկանալու, որ մեզ այնտեղ չէին ու չեն սպասում»,- պարզաբանել է գործարարը:

Կարապետյանի խոսքով՝ այս իրավիճակին զուգահեռ՝ գլխավոր դաշնակցի մոտ «սուրհանդակ են ուղարկել և փորձել համոզել, որ պատրաստ են ցանկացած ստորացման», միայն թե հավատան իրենց յուրային լինելուն։

Գործարարը համոզմունք է հայտնել, որ ՀՀ իշխանությունները չեն հասկանում, որ ցանկացած գործընկեր հարաբերությունների զարգացման համար ակնկալում է վստահելիություն և կանխատեսելիություն։

«Խաղերի մեջ մտնելու փորձեր են անում ու չեն հասկանում այդ (ՌԴ- AT) երկրի մարդկային որակները. այն, որ նրա համար ոչ թե դաշնակից երկրի ղեկավարների կեցվածքը կամ դիրքորոշումներն են կարևոր, այլ վստահելիությունը, կանխատեսելիությունը և ազնվությունը»,- շեշտել է բարերարը:

Մեկնաբանելով խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունները՝ գործարարը հայտարարել է՝ խաղաղություն մուրալով՝ ՀՀ իշխանություններն ստանում են ամենօրյա զիջումների պարտադրանք։ Ըստ նրա՝ այդ զիջումները ներկայացվում են որպես բանակցային պայմաններ, սակայն դրանք գնալով ավելի դաժան են դառնում, քանի որ հակառակորդի ախորժակն Արցախի սցենարը Հայաստանում կիրառելն է, իրենց վերաբնակեցման վայր դարձնելը:

«Այդ սցենարի պայմաններում մենք ունենալու ենք աշխարհով մեկ սփռված ևս 3 մլն փախստական»,- եզրափակել է Կարապետյանն իր ուղերձը։

Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին այն բանից հետո, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Դրանից հետո գործարարի երևանյան տանը խուզարկություններ էին անցկացվել, իսկ մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:

Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում:

Կարդացեք նաև՝

Վստահ եմ՝ ՔՊ-ում կան պարկեշտներ, որոնց խորհուրդ եմ տալիս չդառնալ ազգի նզովյալներ․ Կարապետյան

Իշխանությունները հասան կետի, որում ՀՀ-ն Սփյուռքից զրո ներդրում ունի․ Սամվել Կարապետյան

Արդարությունը վերականգնվելու է. Կարապետյանը հայտնել է կալանավորների իրավունքների համար պայքարելու ծրագրերի մասին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+