Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:39

Անգամ մահից հետո կարելի է ինչ-որ մեկի կյանքը փրկել․ Առողջապահության նախարարը՝ ՀՀ-ում օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման մասին

Անգամ մահից հետո կարելի է ինչ-որ մեկի կյանքը փրկել․ Առողջապահության նախարարը՝ ՀՀ-ում օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման մասին

Յուրաքանչյուր մարդ կարող է պոտենցիալ դոնոր լինել, եթե իր ամբուլատոր քարտում պաշտոնապես չի հրաժարվել դոնոր դառնալուց, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Այս մասին նա հայտնել է Armenia Today-ին թեմատիկ սեմինարի ժամանակ՝ պարզաբանելով Հայաստանում դոնորության մեխանիզմները։

«Եթե դուք հրաժարվում եք դառնալ դոնոր, ապա այսօր էլ կարող եք դա անել՝ ամբուլատոր քարտում այդ նշումն անելով և այլևս այդ հարցին չանդրադառնալ։ Դա կնշանակի, որ այլևս պոտենցիալ դոնոր չեք հանդիսանում»,- նշեց Ավանեսյանը։

Միևնույն ժամանակ՝ մարդիկ ընտրելու հնարավորություն չունեն, թե ինչ օրգանի կամ հյուսվածքի դոնորությունից են հրաժարվում, ինչից՝ ոչ։

«Դա քննարկելու հարց է։ Բայց այսօր, ըստ էության, անձը տալիս է միայն դոնոր լինելու անհամաձայնություն»,- շեշտեց նախարարը։

Պատասխանելով Armenia Today-ի դիտարկմանը, թե արդյոք բուժաշխատողներն այցի ժամանակ կամ այլ եղանակներով հարցնո՞ւմ են բուժառուին նրա՝ դոնոր դառնալու ցանկության մասին, նախարարն ասաց, որ պարտավոր են տեղեկացնել անձին դոնորության անհամաձայնություն հայտնելու հնարավորության մասին։

«Բժիշկները կամ պոլիկլինիկայի թերապևտները պետք է տեղեկացնեն անձին և բացատրեն, որ եթե դու չես տալիս անհամաձայնություն, ըստ էության, դառնում ես պոտենցիալ դոնոր։ Ինչքանո՞վ են անում, ո՞ր փուլում․․․ մեր այսօրվա նպատակն է, որ մարդկանց տեղեկացնենք, այդ թվում՝ նաև մեր բուժաշխատողներին»,- բացատրեց նախարարը։

Միաժամանակ՝ նախարարը նշեց, որ բժշկական նման միջամտությունների վերաբերյալ հասարակության ընկալման խնդիր կա։

Ավանեսյանը կարևորեց հասարակության մեջ հարցի զգայունության առանձնահատկությունները հաշվի առնելու և ազգային մտածելակերպի տեսանկյունից իրազեկման աշխատանքները կատարելու հարցը։

«Այո՛, սա շատ նուբ զգայական հույզեր է արթնացնում թե՛ արժեհամակարգի, թե՛ հավատքի, թե՛ ազգային սովորույթների, ուստի այս հարցերը պետք է ճիշտ հաշվի առնել, շատ կարևոր է հենց նպատակը հասցել մարդուն, թե ինչ է սա նշանակում։ Մեզ համար շատ կարևոր են նաև այն խմբերը, որոնք աշխատելու են մահացածի հարազատների հետ։ Նրանց պատրաստվածությունը՝ ճիշտ ձևով մարդկանց հետ խոսելու, մեր ուղեցույցների մի մասն է կազմում։ Մենք պետք է ճիշտ աշխատենք, որպեսզի կառուցենք վստահություն, տեղեկացվածություն և նպատակի ընկալում»,- ընդգծեց նախարարը։

Ըստ Ավանեսյանի՝ հիմնական մեսիջն այն է, որ, «այո՛, ես անգամ կյանքից հետո կարող եմ ինչ-որ մեկի կյանքը փրկել»:

«Եվ այսօր առաջընթաց կա հասարակության ընկալման հարցում։ Վերջին տարիներին այնքան է աշխարհում տարածվել դոնորության ինստիտուտը, որ եթե 10 տարի առաջ շատ ավելի անընկալելի էր, ապա այսօր բավական բարդույթներ հաղթահարվել են»,- շեշտեց նա։

Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցության շրջանակում Ազգային ժողովը 2025 թվականի գարնանը միաձայն վավերացրել էր Օվիեդոյի կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներն առողջապահության, բժշկական հետազոտությունների, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման և բժշկական գենետիկայի ոլորտում: Այսպիսով՝ Հայաստանը դարձավ կոնվենցիային միացած 31-րդ երկիրը։ 

Արաքսյա Սնխչյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+