Ապրիլյան պատերազմի հանգամանքների վերաբերյալ նախկին իշխանությունների օրոք արվել է վերլուծական աշխատանք արված ՊԲ-ի և Գլխավոր շտաբի կողմից, պարզապես դա չի հանրայնացվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, ՀՀ ԱԺ Ապրիկյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը՝ հավելելով, որ այժմ քննարկումներ են գնում որոշ հարցերի շուրջ։
Անդրադառնալով տարածքային կորուստներին՝ Մնացականյանը ևս նշեց, որ իրենց հաշվարկներով տարածքային կորուստները կազմել են մոտ 400 հեկտար։
Հարցին, թե ո՞րն է եղել բացթողումը՝ ՊԲ նախկին հրամատարը նշեց, որ իր մասով ևս բացթողում եղել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







