Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:41

Գյումրու քաղաքապետի թեկնածուները գնահատել են ընտրություններից հետո համագործակցելու հնարավորությունը

Գյումրու քաղաքապետի թեկնածուները գնահատել են ընտրություններից հետո համագործակցելու հնարավորությունը

Գյումրիի քաղաքապետի թեկնածուները մեկնաբանել են ընտրություններից հետո քաղաքական այլ ուժերի հետ համագործակցության և կոալիցիա կազմելու հնարավորությունը:

Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը լրագրողներին ասել է, որ դաշինքի նվազագույն ծրագիրը Գյումրիում «Քաղաքացիական պայմանագրին» իշխանությունից զրկելն է: Նրա խոսքով՝ բացարձակապես կարևոր չէ, թե ով է իրականացնում այդ ծրագիրը՝ դաշի՞նքը, թե՞ ընդդիմադիր ուժերը։

«Ընդդիմադիրներին կոչ ենք արել պատրաստ լինել սատարելուն և առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին աջակցելուն»,- հավելել է նա:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը լրագրողների հայտնել է, որ կհավաքի քաղաքապետ ընտրվելու համար անհրաժեշտ ձայների 50 տոկոսից ավելին:

«Մեր քաղաքն» ընդդիմադիր դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նշել է, որ ընդդիմադիր թեկնածուների միջև լարվածություն չկա:

«Ես չեմ ասել, որ որևէ մեկի հետ չեմ համագործակցելու։ Միայն ասել եմ, որ կոալիցիա կազմելուն կողմ չեմ, բայց, միանշանակ, կողմ եմ համագործակցությանը։ Այնպես պետք է անենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիում քաղաքապետ չունենա»,- ընդգծել է նա։

«Իմ հզոր համայնք»-ի ընտրացուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է, որ ընդդիմադիր ուժերի հետ միասնական թեկնածուի շուրջ քննարկում չեն ունեցել։ Մխիթարյանը, միևնույն ժամանակ, ընտրություններից հետո ընդդիմադիր բոլոր թեկնածուների հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել։

Գյումրիի նախկին քաղաքապետ, «Հայաստանի կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանը նշել է, որ ընտրություններից հետո սատարելու է ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածուին:

«Եթե ընդդիմությունից որևէ մեկը շատ ձայն հավաքի, միանշանակ կմիանանք իրեն՝ առանց պաշտոն ստանալու։ Իսկ եթե ես շատ ձայներ հավաքեցի, ուրեմն՝ այդ սկզբունքը պետք է կիրառել նաև իմ դեպքում։ Ով չհամաձայնի, ուրեմն՝ համագործակցում է ՔՊ-ի հետ»,- հայտարարել է նա՝ բացառելով «հայրենիքի դավաճանների» հետ համագործակցությունը։

Ղուկասյանը հայտարարել է, որ վերոնշյալ հարցով դեռևս որևէ թեկնածուի հետ քննարկում չի ունեցել։

Գյումրիում և Փարաքար համայնքում մարտի 30-ին ավագանու արտահերթ ընտրություններ են։ Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր  ավագանու թեկնածուի և այլ անձանց ձերբակալության մասին։ Փաստաբան Արսեն Բաբայանը գրել էր, որ ձերբակալվածների թվում է «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանը։

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, կա քաղաքապետի 9 թեկնածու։ Նրանք են՝ ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության անկուսակցական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքից Լևոն Բարսեղյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Սարիկ Մինասյանը, «Դեմոկարտական այլընտրանք» կուսակցությունից՝ Արտյոմ Ղարաղազարյանը, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունից՝ Արտյոմ Թումանյանը և «Ապրելու երկիր» կուսակցությունից՝ Կարեն Մալխասյանը։ Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը, «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը՝ Վոլոդյա Գրիգորյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածուն Դավիթ Մինասյանն է, իսկ «Կայունություն» կուսակցության թեկնածուն՝ Գոռ Սարիբեկյանը:

Փարաքարի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը, «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը՝ Վոլոդյա Գրիգորյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածուն Դավիթ Մինասյանն է, իսկ «Կայունություն» կուսակցության թեկնածուն՝ Գոռ Սարիբեկյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+