Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:02

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի և ընդդիմության միջև Փաշինյանի իմփիչմենթի հարցով բանակցություններ են ընթանում․ ԶԼՄ

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի և ընդդիմության միջև Փաշինյանի իմփիչմենթի հարցով բանակցություններ են ընթանում․ ԶԼՄ

Հայաստանի մի խումբ հասարակական-քաղաքական գործիչներ սկսել են քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի նախաձեռնությունը, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը միջնորդի դեր է կատարում տարբեր ուժերի միջև, գրում է «Հրապարակ» թերթը։ 

Ըստ կայքի՝ Ղազարյանն արդեն հանդիպել է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և այլ ընդդիմադիրների հետ։

«Որոշել են պատգամավորների կարծիքները ճշտել` ուղիղ եթերով ցուցադրելով, թե ընդդիմադիրներից յուրաքանչյուրն ի՞նչ կարծիք ունի անվստահության գործընթացի մասին և պատրա՞ստ է գնալ այդ քայլին, թե՞, ինչպես Ղազարյանն է ասել, սատարում են Նիկոլ Փաշինյանին»,- ասվում է հրապարակման մեջ։

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը հրաժարվել է մանրամասներ հայտնել հանդիպումներից՝ պատճառաբանելով, որ քննարկումների բովանդակությունը հրապարակելու համաձայնություն նախագահներից և արքեպիսկոպոսից չի ստացել, սակայն նշել է, որ հանդիպումները շարունակվելու են։

Մարտի 28-ին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը չէր բացառել Փաշինյանի դեմ իմփիչմենթի գործընթացի մեկնարկը խորհրդարանում և նշել, որ դա կախված կլինի «փողոցում առկա իրավիճակից»։

2024 թվականի մայիսին Հայաստանում վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր էին տեղի ունենում։ «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման առաջնորդ Գալստանյանը մայիսի 9-ին հայտարարել էր Փաշինյանի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին։ Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնել էին, որ խորհրդարանական ընդդիմությունը որոշել է չշտապել՝ «մինչև բոլոր ռիսկերը չվերացվեն»։ Իմպիչմենթի հարցը խորհրդարանում ներկայացնելու համար անհրաժեշտ էր 36 պատգամավորի ստորագրություն, իսկ ընդունման համար՝ 54։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+