Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:58

ԶՊՄԿ-ում 11-օրյա գործադուլը հովանավորվել է իշխանական ամենաբարձր մակարդակով․ ԶԼՄ

ԶՊՄԿ-ում 11-օրյա գործադուլը հովանավորվել է իշխանական ամենաբարձր մակարդակով․ ԶԼՄ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում 11 օր տևած գործադուլը հովանավորվել է իշխանական ամենաբարձր մակարդակով, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ թերթի՝ փետրվարի 11-ին իրավիճակը հանգուցալուծվել է, երբ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին իր տված հարցազրույցում սպառնացել է հնչեցնել այն մարդկանց անունները, ովքեր կանգնած են դրա հետևում։

Հրապարակման համաձայն՝ իրավիճակը ԶՊՄԿ-ում փոխվել է դեկտեմբերից, երբ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմը գնել է «Ինգո» ապահովագրական ընկերությունը, և իշխանության վերնախավից կոմբինատի ղեկավարությանը հորդորել են պայմանագրերը կնքել այդ ընկերության հետ:

«արչապետի աշխատակազմից փորձել են օգտվել օրինաչափ դժգոհություններից և հասնել նրան, որ փոխվի կոմբինատի տնօրինությունը։ Բացի այդ, ըստ լրատվականի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այս ընթացքում ընդհատակ էր անցել:

Հունվարի 31-ից ԶՊՄԿ-ի մի շարք աշխատակիցներ գործադուլի միջոցով պահանջում էին աշխատավարձերի 50%-ով բարձրացում և վերադասի հետ բաց երկխոսության ապահովում: Փետրվարի 1-ին կոմբինատի մամուլի խոսնակ Արայիկ Մարգարյանն Armenia Today-ին ասել էր, որ հունվարից ուժի մեջ էր մտել ընկերության կողմից աշխատավարձերի հավասարեցման համապատասխան որոշումը, ինչը դժգոհություն էր առաջացրել։

Փետրվարի 7-ին ԶՊՄԿ-ում գործադուլի ֆոնին 8 աշխատակցի ազատել էին աշխատանքից՝ տեղեկացնելով, որ այդ պահից նրանց հայտարարությունները կրում են «մասնավոր բնույթ»: ԶՊՄԿ-ն փետրվարի 9-ին հայտարարել էր, որ «ընկերության հետ առնչություն չունեցող անձինք հրապարակայնորեն և ուղղակի սպառնալիքներով իրենց աշխատակիցներին կոչ են անում չգնալ աշխատանքի և խոչընդոտել ընկերության գործունեությունը»։

Փետրվարի 10-ին ԶՊՄԿ-ից հայտնել էին, որ աշխատողների աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով մի շարք փոփոխություններ կիրականացնեն։ Նաև նշել էին, որ աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։ Նույն օրն՝ ավելի ուշ, ակցիայի մասնակիցները տեղեկացրել էին, որ կվերադառնան աշխատանքի։

ԶՊՄԿ-ն 2024 թվականի արդյունքներով գլխավորել էր Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ 2024 թվականի դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԶՊՄԿ-ն ՀՀ պետական բյուջե էր փոխանցել 33,25 մլրդ դրամ՝ որպես կառավարության շահաբաժին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+