Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:24

«Համոզել դադարեցնել ճնշումը Բաքվի վրա». ամերիկագետը նշել է Փաշինյանի՝ Վաշինգտոն այցի իրական պատճառները

«Համոզել դադարեցնել ճնշումը Բաքվի վրա». ամերիկագետը նշել է Փաշինյանի՝ Վաշինգտոն այցի իրական պատճառները

ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ մեկնելու գլխավոր առիթը ոչ թե 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին մասնակցելն էր, այլ Բաքվի վրա ճնշումը դադարեցնելու մասին ԱՄՆ-ին խնդրելը, Ֆեյսբուքի իր էջում գրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

Ըստ նրա՝ Փաշինյանը պետք է ԱՄՆ իշխանություններին, հայ համայնքին և լոբբիստներին համոզի, որ Վաշինգտոնը ճնշումներ չկիրառի Ադրբեջանի նկատմամբ, հրաժարվի 907-րդ բանաձևից և ցանկացած այլ բանաձևի հնարավոր ընդունումից, որը կարող է ուղղված լինել Ադրբեջանի և նրա նախագահ Իլհամ Ալիևի դեմ։

Ըստ փորձագետի՝ ՀՀ վարչապետի համար կարևոր է նաև հասկանալ, թե որքանո՞վ է վարչակազմը հետաքրքրված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությամբ և ԱՄՆ առաջնահերթություններով։

Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանի համար կենսական անհրաժեշտություն է հասկանալ, թե ո՞ր ուղղությամբ է զարգանալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը։

«Արդյոք նա կարո՞ղ է ապավինել ԱՄՆ աջակցությանը, և արդյոք Թրամփի վարչակազմը կտրամադրի՞ այն տնտեսական, ֆինանսական և քաղաքական աջակցությունը, որը Բայդենի վարչակազմը տրամադրում էր Փաշինյանին»,- նշել է Սարգսյանը։

Ըստ փորձագետի՝ ՀՀ վարչապետի համար նաև կենսական նշանակություն ունի ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշումը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի վերաբերյալ։

«Փաշինյանը պետք է հասկանա, թե արդյոք Թրամփի թիմը պատրա՞ստ է շարունակել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,- շեշտել է Սարգսյանը։

Նրա կարծիքով՝ վարչապետը Վաշինգտոն այցի ժամանակ կփորձի հասկանալ, թե ԱՄՆ վարչակազմը հետաքրքրվա՞ծ է իր՝ «Խաղաղության խաչմերուկի» կոնցեպտով և որքանո՞վ է պատրաստ աջակցել դրա կյանքի կոչմանը:

«Նա պետք է պարզի, թե արդյոք ամերիկացիները շարունակելո՞ւ են միջնորդավորված աշխատել Թուրքիայի հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար»,- գրել է Սարգսյանը։

Փորձագետը համոզմունք է հայտնել, որ Փաշինյանը ցանկանում է պարզել Թրամփի քաղաքականությունն Իրանի և Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի հասկանա, թե «որքա՞ն մանևրելու հնարավորություն կունենա այս երկրների հետ հարաբերություններում կամ որքա՞ն կկարողանա դիստանցավորվել դրանցից»։

Սարգսյանի խոսքով՝ ԱՄՆ-ն Հայաստանի վարչապետին բարձր մակարդակի հանդիպում կտա՝ ելնելով արարողակարգից և բարեվարքությունից։ Նա կանխատեսել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ վաղը կամ պետքարտուղար Ռուբիոյի հետ հաջորդ օրը հանդիպելու մասին։

Հունվարի 15-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել էր Հայաստանի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ ՀՀ ԱԳՆ-ն, իր հերթին, մանրամասն տվյալներ էր ներկայացրել, թե ի՞նչ է պարունակում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+