Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:44

[ՏԵՍԱՆՅՈՒԹ] Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ թերացումներ է ունեցել. Քոչարյան

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանն ընդունել է, որ Յուրի Խաչատուրովի չգալը սխալը էր, նրանք զրույց են ունեցել և նա նույնպես, ըստ Քոչարյանի, կարծում է, որ ճիշտ կլիներ գալ և պատասխանել հարցերին:

Ա.Քոչարյանն ասաց, որ Ս. Սարգսյանին ուղղված հարցերը շատ էին, պատասխաններն ամբողջական կլինեն, եթե հանձնաժողովը լսի նաև մյուս նախկին պաշտոնյաներին:

«Ինքն իր մասով պատասխանել է բոլոր հարցերին, բայց բաներ կան, որ ինքը կամ չի հիշում, կամ իրեն չեն զեկուցել»,- ասաց Ա.Քոչարյանը՝ նշելով, որ Սարգսյանից հետաքրքրվել են, թե արդյոք հակառակորդը լուծել է իր առջև դրված խնդիրը, հետախուզության տվյալները արտացոլում են իրականությունը և այլն:

Ա.Քոչարյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ թերացումներ ունեցել է: «Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը որոշակի նոր բացահայտումների հանգեցրեց, նա բավականին պատրաստված էր եկել, ներածական խոսք ասեց, որը կկցվի զեկույցին: Նա ասաց, որ մինչև 2050 թվականը այս տեղեկությունները չի հանրայնացնի, քանի որ դրա իրավունքը չունի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ  հանդիպման ձայնագրությունը Սերժ Սարգսյանին կտրամադրվի մի քանի օրից:

Հանձնաժողովի նախագահը նշեց նաև, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցության պատրաստակամություն են հայտնել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը, Արցախի այլ պաշտոնյաներ: «Լիահույս եմ, որ դրանից հետո Խաչատուրովը կվերանայի իր որոշումը, իհարկե, մենք նրան այլևս հրավեր չենք ուղարկելու»,- ասաց նա՝ հավելելով, որ մինչև աշխատանքների ավարտը՝ հունիսի 4-ը, հանձնաժողովը կլսի ևս 4-5 անձի, որից հետո կկազմի զեկույց:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+