Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:24

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմը 25-ից դարձել է 50 միլիոն դրամ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը, ըստ էության, թույլ է տալիս բռնագանձել գույքը,  որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:

Փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Ըստ նրա՝ տարիներ շարունակ միջազգային գործընկերները Հայաստանին կոչ են արել ներդնել մեխանիզմ, որի ժամանակ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ժամանակ ավելի հասանելի կդառնան գաղտնիք համարվող որոշակի տեղեկություններ՝ դատարանի որոշմամբ։

«Ի՞նչ են արել ՀՀ նախորդ կառավարությունները և խորհրդարանական մեծամասնությունները, բնականաբար, ոչինչ։ Ինչո՞վ է զբաղված խորհրդարանական ընդդիմությունը հիմա, ինչու՞ չի ուզում, որ ներդրվեն այն գործիքները, որոնք էֆեկտիվ են կոռուպցիայի դեմ պայքարի համար», — ասաց Բադասյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կարտարվել են մի շարք փոփոխություններ՝ հաշվի առնելով նաև ընդդիմադիր գործընկերների առաջարկները։ Ըստ այդմ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմը 25-ից դարձել է 50 միլիոն դրամ։

Բադասյանը մեկնաբանել է՝ սա արվել է, որպեսզի որևէ մեկը չխոսի, թե արտագնա աշխատանքի մեկնածները կարող են ընկնել այս կարգավորման տակ:

«Շեմի մասին խոսելիս պետք է հասկանալ, որ խոսքը ոչ թե գույքի արժեքի մասին է, այլ այն արժեքի մասին, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով»,- շեշտեց նախարարը:

«Անձինք, ում գույքը փոխանցվել է որպես ալիմենտ, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում, ազատվել են ստացված գույքը վերադարձնելու պարտականութունից՝ անկախ գույքի ծագման մասին իմանալու հանգամանքից: Հստակ նախատեսվել է, որ գույքի բռնագանձմամբ չեն դադարում գույքի առնչությամբ բարեխիղճ անձանց՝ այդ թվում գրավառուների իրավունքները»,-ասաց Բադասյանը:

Գույքը ձեռք բերողի բարեխիղճ հանգամանքի ապացուցման բեռը տեղափոխվել է իրավասու մարմնի վրա։ Իրավասու մարմինն էլ Բադասյանի խոսքով, կգործի Գլխավոր դատախազության կազմում: Իսկ իրականացված գործառույթները կհանդիսանան պետական շահերի պաշտպանության հայցի ներկայացման դրսևորում:

«Ուսումնասիրության ժամկետի մասով արձանագրվել է, որ ուսումնասիրությունը սկսելուց առաջ պետք է ներառի առավելագույնը նախորդող 10 տարին, իսկ բացառիկ դեպքում, երբ պահպանվել են գործի համար էական ապացույցները, ավելի երկար, բայց սահանափակվելով 1991 թվականից հետո ընկած ժամանակահատվածով: Ավելացվել են անձանց իրավունքների պաշտպանության հավելյալ երաշխիքներ»,-ասաց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+