Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:02

Կրեմլը հայտնել է Փաշինյանի նախագահությամբ կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի օրը և վայրը

Կրեմլը հայտնել է Փաշինյանի նախագահությամբ կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի օրը և վայրը

ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կկայանա Ռուսաստանի տարածքում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։

Նա նշել է, որ դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովը կնախագահի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայկական կողմի խնդրանքով՝ հանդիպումը կազմակերպվելու է Ռուսաստանի տարածքում, թեև նիստը վարելու է ՀՀ վարչապետ Փաշինյանը։ Հրավերներ են ուղարկվել»,- հայտարարել է դիվանագետը։

2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը 2024 թվականի հունվարի 1-ից կստանձնի ԵԱՏՄ մարմինների նախագահությունը։ Նա նշել էր, որ Հայաստանը ԵԱՏՄ-ն ընկալում է որպես տնտեսական ասոցիացիա, որը չունի աշխարհաքաղաքական օրակարգ։

Հունվարի 1-ից ԵԱՏՄ մարմիններում նախագահությունն անցել էր Հայաստանին։

Մայիսի 8-ին Մոսկվայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում էներգառեսուրսների ոլորտում ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը զգալիորեն ձգձգվել է։ Վարչապետը նշել էր, որ իր գոյության 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն իր անդամ երկրների տնտեսությունների համար դարձել է տնտեսական սերտ փոխգործակցության նշանակալի հարթակ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+