Մոսկվան կշարունակի շփումները Երևանի հետ և կպարզաբանի իրավիճակը ՀԱՊԿ-ին նրա հետագա անդամակցության վերաբերյալ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեզ անհրաժեշտ են շփումներ ինչպես ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ երկկողմ մակարդակով մեր հայ գործընկերների հետ։ Մենք կպարզաբանենք և կխոսենք պարոն վարչապետի հայտարարություններին համահունչ»,- ասել է նա՝ մեկնաբանելով Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին խոսքերը։
Փաշինյանը մարտի 12-ին ասել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե իր բարձրացրած հարցերի պատասխանները չստանա, և կոչ արել քաղաքական դիրքորոշումը չշփոթել իրավական գործընթացների հետ։ Նույն օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն ասել էր, որ հաշվի առնելով Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ աշխատանքներին՝ կազմակերպության քարտուղարությունը կշարունակի Երևանին տեղեկացնել ընդունված որոշումների մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






