Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:52

Պապիկյանը հայտնել է Տարածքային պաշտպանության հրամանատարության և զորակոչից խուսափողների դեմ պայքարի միջոցներ ստեղծելու մասին

Պապիկյանը հայտնել է Տարածքային պաշտպանության հրամանատարության  և զորակոչից խուսափողների դեմ պայքարի միջոցներ ստեղծելու մասին

ՀՀ զինված ուժերում Տարածքային պաշտպանության հրամանատարություն կձևավորեն, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա ասել է, որ ՊՆ-ն մշակել է և շուտով շրջանառության մեջ կդնի Տարածքային և տեղական պաշտպանության մասին օրենքը։

Ըստ նրա՝ հրամանատարությունը կհամակարգի պահեստազորայինների պատրաստության բոլոր հնարավորությունները։

Պապիկյանի խոսքով՝ հրամանատարությունը կունենա մշտական ​​սպայական անձնակազմ, որոնք որպես «ինստրուկտորներ» կպատրաստեն պահեստազորին։ Վերջիններս, անհրաժեշտության պահին, կիմանան, թե որ պաշտպանական բնագծում կամ վայրում և ում հրամանատարության ներքո են իրականացնելու իրենց առաքելությունը, հավելել է նախարարը։

ՊՆ ղեկավարը մեկնաբանել է նաև ժամկետային զինծառայողների ցածր թվի հետ կապված իրավիճակը։ Նա ասել է, որ այս հարցում կան մտահոգիչ խնդիրներ և բանակում «ծառայելու պատրաստակամության պակաս»: Նախարարը հավելել է, որ դրա մասին է վկայում այն, որ «շատերը զարտուղի ճանապարհով փորձում են խուսափել զինծառայությունից»։ Պապիկյանի խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում, մի շարք փոփոխություններ են նախաձեռնվելու կառավարության որոշումներում, հնարավոր է՝ օրենսդրական:

Հունվարի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը զեկուցել էր, որ բանակ են զորակոչվում զինվորական տարիքի մարդկանց կեսից քիչը։ Նա ընդգծել էր, որ դա կա՛մ նշանակում է, որ մեր սերունդն առողջական ծանր պրոբլեմներ ունի, կա՛մ զորակոչը Հայաստանում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+