Հայաստանի արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը նախազգուշացրել է հյուրանոցային համարների ամրագրման Booking.com կայքի միջոցով ֆիշինգային հարձակումների մասին։
«Զեղծարարները կոտրում են հյուրանոցների հաշիվները նշված կայքում ու հյուրանոցի անունից նամակներ ուղարկում ամրագրումներ կատարած մարդկանց»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նամակներում նրանք հայտնում են ամրագրման հետ կապված խնդրի մասին և խնդրում են նորից հաստատել բանկային քարտի տվյալները կեղծ կայքում, որի ինտերֆեյսը շատ նման է Booking.com-ին։ Գործակալությունը քաղաքացիներին կոչ է անում զգոն լինել նման կասկածելի նամակներ ստանալիս։
Ֆիշինգը կիբերհարձակում է, որն իրականացվում է ուրիշի անունից՝ նպատակ ունենալով գողանալ կամ յուրացնել ֆինանսական միջոցները կամ տեղեկությունները՝ ներառյալ բանկային քարտի տվյալները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







