Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:09

Նման տեղեկության գոյությունը հիմքեր ունի․ Զախարովան՝ Արցախի իշխանություններին ԱՄՆ վերջնագրի լուրերի մասին

Նման տեղեկության գոյությունը հիմքեր ունի․ Զախարովան՝ Արցախի իշխանություններին ԱՄՆ վերջնագրի լուրերի մասին

Նման տեղեկության գոյությունը հիմքեր ունի, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումները Արցախի իշխանություններին ուղղված ԱՄՆ վերջնագրի մասին, որը պարունակում է Ադրբեջանի կողմից Արցախում հատուկ գործողություն իրականացնելու սպառնալիքներ։

«Եվ հետո ամեն ինչ կախված է նրանից, թե մեր կողմից ընդունված հայտարարություններում որքանով կհաղթի ֆիքսված իրավական մոտեցումը, թե, այնուամենայնիվ, փորձ կլինի իրականացնել այս ապակառուցողական ծրագիրը, ինչի մասին խոսում էին լրատվամիջոցները»,- ասել է նա։

Հունիսի 15-ի ճեպազրույցում Զախարովան հայտարարել էր, որ ցնցված է ռուսական լրատվամիջոցների հաղորդագրություններից Արցախի իշխանություններին Վաշինգտոնի վերջնագրի մասին։ Նա հորդորել էր «խոսքը տալ» Միացյալ Նահանգներին, որպեսզի նրանք կա՛մ հերքեն, կա՛մ հստակեցնեն, թե ինչ նկատի ունեն։

Ավելի վաղ «РИА Новости»-ն, հղում անելով ԱՄՆ դիվանագիտական ​​աղբյուրին, պնդում էր, որ Վաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին մոտ ապագայում համաձայնել ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը «երրորդ երկրում» ամերիկացի կուրատորի մասնակցությամբ։

Ավելի ուշ Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է ռուսական ԶԼՄ-ներում հայտնված լուրերը Արցախի իշխանություններին ուղղված ԱՄՆ վերջնագրի մասին՝ Ստեփանակերտին Բաքվի հետ բանակցային սեղանի շուրջ նստել ստիպելու համար։

Նախօրեին Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում, պատասխանելով հարցին, թե հերքո՞ւմ է այն տեղեկությունը, թե ինչ-որ աշխարհաքաղաքական կենտրոն ստիպում է Արցախին նստել Բաքվի հետ բանակցային սեղանի շուրջ, հայտարարել է. «Նման հանդիպման առաջարկ եղել է։ Արցախի կառավարությունը կներկայացնի իր դիրքորոշումը, բայց հիմա հարկադրանքի մասին տեղեկություն չունեմ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+