Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է ռուսական մամուլում տեղ գտած տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել Արցախի իշխանություններին, որպեսզի ստիպի Ստեփանակերտին նստել Բաքվի հետ բանակցությունների սեղանի շուրջ։
«Միջազգային միջնորդների դերը պետք է ուղղված լինի առկա խնդիրներին արդար, հավասարակշռված և կենսունակ լուծումներ գտնելու, երկխոսության համար բարենպաստ և արժանի պայմանների ստեղծման, ինչպես նաև միջազգային նորմերին և սկզբունքներին Ադրբեջանի խստիվ պահպանումն ապահովելու գործընթացին»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Այս համատեքստում ԱԳՆ-ն մատնանշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը, ինչպես նաև վիճելի հարցերը հավասարության հիման վրա միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը։
ԱԳՆ-ն անիրատեսական է համարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ուղիների քննարկումը Արցախի շրջափակման, ուժի կիրառման աճող սպառնալիքի և էթնիկ զտումների պայմաններում իրական երկխոսության սկիզբը։
Արցախի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմից հետո ռուս խաղաղապահների միջնորդությամբ մի շարք հանդիպումներ է ունեցել ադրբեջանական կողմի հետ, որոնց ընթացքում քննարկվել են մարդկանց բնականոն և խաղաղ կյանքի պայմանների ապահովման և կոնկրետ արդյունքների վերաբերյալ հարցեր։
ԱԳՆ-ն հայտնել է, որ այս ձևաչափով Բաքվի ներկայացուցիչների հետ վերջին հանդիպումը կայացել է 2023 թվականի մարտի 1-ին, և կողմերը քննարկել են Արցախի տրանսպորտային և էներգետիկ շրջափակման դադարեցման հարցը։ Այնուհետև Ադրբեջանը չկատարեց հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և սադրանքներ նախաձեռնեց՝ միաժամանակ հետևողականորեն մերժելով Արցախի հետագա առաջարկները՝ շարունակել հանդիպումները նշված ձևաչափով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







