Հոկտեմբերի 26֊ին Վատիկան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան, որտեղ հանդիպում է ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանի հետ։
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատրիարքի հետ հանդիպման ընթացքում ԱԳ նախարարն ընդգծել է Հայ Կաթողիկէ եկեղեցու դերը Հայաստան-Սփյուռք կապերի ընդլայնման գործում և պատասխանել հանդիպմանը մասնակցող հոգևորականների հարցերին։
Նշենք, որ պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է մի շարք բարձրաստիճան հոգևորականների, ներկայացրել տարածաշրջանային իրավիճակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






