Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ օգնական և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոթի հետ:
ԱԽ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընդլայնման և զարգացման օրակարգը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին ժամանել է Հայաստան։ Սա ամերիկյան պետական պաշտոնատար անձնանց ամենախոշոր պատվիրակության այցն էր Հայաստան։ Այցի ընթացքում հայ-ամերիկյան օրակարգի մի շարք առանցքային հարցեր են քննարկվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






