Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:52

Թուրքիան կարող է կրկին «ֆուտբոլային դիվանագիտության» դիմել. Քըլըչ

Թուրքիան կարող է կրկին «ֆուտբոլային դիվանագիտության» դիմել. Քըլըչ

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարան կարող է կրկին դիմել «ֆուտբոլային դիվանագիտությանը»։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։

«Մարտի 25-ին Հայաստանում և սեպտեմբերին Թուրքիայում կկայանան երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպումները՝ Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակներում: Մեր հավաքականը կմեկնի Երևան, գուցե մեկնենք նաև մենք։ Կարգավորման գործընթացը դրական է ընթանում։ Դրական դինամիկա է նկատվում նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Այս գործընթացը պետք է արվի` չտրվելով սադրանքներին», — հայտարարել է Քըլըչը։

Հիշեցնենք, որ 2008 թվականի սեպտեմբերին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը ժամանել էր Երևան՝ Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև աշխարհի առաջնության ընտրական մփուլի ֆուտբոլային հանդիպմանը հետևելու նպատակով։ Ավելի ուշ Սարգսյանը Գյուլի հրավերով ներկա էր գտնվել Թուրքիա-Հայաստան պատասխան հանդիպմանը, որը կայացել էր 2009 թվականի հոկտեմբերին՝ Բուրսա քաղաքում։

Այնտեղ ընթացել են նաև բանակցություններ Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև, որին հաջորդել է նախագահների հանդիպումը, հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը հետագայում ընդհատվել է Ղարաբաղյան հակամարտության պատճառով, ստացել է «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՈՒԵՖԱ-ն հաստատել է «Եվրո-2024»-ի որակավորման փուլի հանդիպումների խաղացանկը, ըստ որի Հայաստանի հավաքականը մրցաշարի մեկնարկում սեփական հարկի տակ կընդունի Թուրքիայի հավաքականին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+