ՈՒԵՖԱ-ն հաստատել է «Եվրո-2024»-ի որակավորման փուլի հանդիպումների խաղացանկը, ըստ որի Հայաստանի հավաքականը մրցաշարի մեկնարկում սեփական հարկի տակ կընդունի Թուրքիայի հավաքականին։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
25.03.2023 Հայաստան - Թուրքիա
16.06.2023 Ուելս - Հայաստան
19.06.2023 Հայաստան - Լատվիա
08.09.2023 Թուրքիա - Հայաստան
11.09.2023 Հայաստան-Խորվաթիա
12.10.2023 Լատվիա - Հայաստան
18.11.2023 Հայաստան - Ուելս
21.11.2023 Խորվաթիա - Հայաստան
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կայացել էր «Եվրո-2024»-ի որակավորման փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը հայտնվել է D խմբում և կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականների հետ:






































