Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:05

Ե՞րբ են հանդիպելու Հայաստանի ու Արցախի առաջնորդները. ԶԼՆ-ին տվյալներ են հայտնի

Ե՞րբ են հանդիպելու Հայաստանի ու Արցախի առաջնորդները. ԶԼՆ-ին տվյալներ են հայտնի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը երկուշաբթի օրն է ժամանել Երեւան, սակայն ՀՀ իշխանությունները, որոշ տեղեկություններով, տարբեր պատրվակներով դեռ չեն հյուրընկալել արցախցի գործընկերներին։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:

«Մենք տեղեկացանք, որ երեկ երեկոյան ժամը 18։00-ի դրությամբ դեռ որեւէ ֆորմատով հանդիպման մասին տեղեկատվություն չկար, իսկ իշխանական կուլիսներից տեղեկություններ էինք ստանում, որ Նիկոլ Փաշինյանը ձգձգում է հանդիպումը։ Արտգործնախարարն էլ դեռ չէր ընդունել, իսկ ԱԺ նախագահը երկրում չէ, մի քանի օր է՝ պաշտոնական այցով Մոսկվայում է։  

Ուշագրավ է, որ նախօրեին Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ․ մենք գրել էինք, որ Փաշինյանը կարող էր մեկ օր սպասել, եւ այդ նիստին կմասնակցեին նաեւ Արցախի հյուրերը, ավանդույթի համաձայն՝ կքննարկեին հերթական՝ պրահյան պայմանավորվածությունները։ Սակայն, ըստ ամենայնի, նա Ալիեւին փորձում է նման կերպ սիրաշահել, որ իսկապես ձեռքերը լվացել է Արցախից եւ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ըստ էության, Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ 

Երեկ ողջ օրը Արցախի` Հայաստան ժամանած պատվիրակության անդամներից եւ ոչ մեկի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, հեռախոսազանգերին չէին պատասխանում անգամ ԱՀ նախագահի խոսնակն ու խորհրդականը։ Երեկոյան կապ հաստատեցինք ԱՀ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի հետ՝ հարցնելով, թե տեղյա՞կ է կուսակցի` Վահրամ Բալայանի հանդիպումների մասին։ Սակայն պատգամավորն ասաց, որ երկու ժամ առաջվա տվյալներով՝ պարոն Բալայանը որեւէ մեկի հետ դեռ չէր հանդիպել․ «Եթե հանդիպած լիներ, ինձ կասեր, չգիտեմ՝ ինչն է պատճառը, բայց ինձ ասաց, թե փոխանցել են՝ ում հետ պիտի հանդիպեին, այս պահին հանրապետությունում չէ»։ Պատգամավորն այլ մանրամասներ չհայտնեց։ Խոսքը, թերեւս, ԱԺ նախագահի մասին է, ով Հայաստանում չէր, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ որեւէ հանդիպման կամ  միջոցառման երեկ չի մասնակցել՝ համաձայն պաշտոնական կայքի։ Վերջին հանդիպումը եղել է նախօրեին, ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Նույն պատկերն էր նաեւ արտգործնախարարության կայքում։

Ուշ երեկոյան տեղեկացանք, որ Արայիկ Հարությունյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կայանալու է այսօր` երեկ այդպես է որոշվել»,- գրում է թերթը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+