Եթե մենք հետևենք տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող փոփոխությունններին և իրադարձություններին և առաջնորդվենք դրանցով, հնարավոր է՝ մենք որևէ փոփոխություն չանենք։
Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Տիգրան Աբրահամյանի այն հարցին, թե նախարարն ինչով է պայմանավորում ԳՇ պետի, նրա տեղակալի, վարչության պետերի փոփոխություններն այս փուլում։
«Դուք էիք նշում, որ բարեփոխումներն անհրաժեշտ են և ուշանում են, և մենք այսօր իրավունք չունենք հապաղելու»,- դիմելով Աբրահամյանին՝ հավելեց նախարարը։
Նա հայտարարեց, որ թևակոխել են շատ կարևոր բարեփոխումների ժամանակաշրջան։
«Վստահ եմ, որ վաղուց ժամանակն է, որ նաև պաշտպանական գերատեսչությունում պետք է վստահել, հնարավորություն տալ պատերազմի բովով անցած մեր բազմաթիվ ունակ ու երիտասարդ կադրերին։ Ես չեմ ուզում սա կապել անձերի հետ, բայց, միաժամանակ, չեմ կարող չասել, որ ամեն ինչ կախված է անձերից։ Մեր այս դիրքորոշումը բխում է ՊՆ ղեկավարի դիրքորոշումից, բայց համաձայնեցվում է ՀՀ ղեկավարի հետ։ Կարծում եմ՝ բոլոր կադրերն իրենց տեղում են։ Որևէ խնդիր սրանով չենք բերել»,- ասաց պաշտպանության նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







