Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը՝ վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի՝ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը հոկտեմբերի 10-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական փաստաթղթեր կեղծելու համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգսյանը, զբաղեցնելով Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնը 2016 թվականի հոկտեմբերի 7-ից, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է սեփական նպատակների համար, ինչի հետևանքով Սիսիան համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







