Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:21

Կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ թեստի բացասական արդյունքի պահանջը չի տարածվում քաղաքական դեմքերի վրա․ ԱՆ նախարար

Ինչպե՞ս է ստացվում, որ հոկտեմբերի 1-ից գործող իրավական ակտով պահանջվող կորոնավիրուսի դեմ պատվաստումը կամ 15 օրը մեկ ՊՇՌ բացասական արդյունքը հավաստող փաստաթղթեր ներկայացնելը չի տարածվում երկրի առաջին դեմքերի, նախարարների, փոխնախարարների վրա։ Այս հարցին այսօր կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցում պատասխանեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի մեջ չեն կարող մտնել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք։ Սակայն դա նրանց չի կարող ամբողջությամբ դուրս թողնել կարգավորման շրջանակից։ Նույն տրամաբանությամբ՝ մասնավոր հատվածը ևս ունի իր կարգավորման շրջանակը, որով որևէ խտրականության դեպք բացառվում է։

«Նշեմ, որ այս պահին վարչապետ, փոխվարչապետներ, նախարարներ, փոխնախարարներ․․․ կարծեմ՝ մենք արդեն 100 տոկոս պատվաստման ցուցանիշ ունենք։ Անգամ գարնանը, երբ մեզ մոտ նոր էին սկսվում պատվաստումները, շատերն առաջինը պատվաստվելու ցանկություն հայտնեցին և պատվաստվեցին»,- ասաց նախարարը՝ հստակեցնելով, որ, օրինակ, վարչության պետերը ենթարկվում են «Հանրային ծառայության մասին» օրենքին։

Նախարարն ասաց, որ անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում աշխատակիցը չի կարող ներկայանալ աշխատանքի, բացի այդ՝ նաև գործատուն է որոշ տուգանքների ենթարկվում։ Նա նաև հավելեց, որ եթե 6 ամիս առաջ քաղաքացիների 10 տոկոսն էր կողմ պատվաստմանը, ապա այդ թիվն այժմ 40 տոկոս է։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որոնցով սահմանվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը, այդպիսով՝ օրենքի նշված հոդվածի գործողությունը տարածելով հանրային ծառայությունը ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա։

Նախագծից ենթադրվում է, որ հանրային ծառայողը կազատվի պաշտոնից, եթե հոկտեմբերի 1-ից չներկայացնի ՊՇՌ թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+