Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:27

Ադրբեջանը փորձում է սադրանքներով այնպես անել, որ ժողովուրդը դուրս գա Արցախից․ Դավիթ Բաբայան

Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը չի փոխվել․ նրանք ցանկանում են Արցախը ոչնչացնել, կործանել հայոց պետականությունը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, թե պետք է համարժեք պատասխան տալ  սադրանքներին՝ արցախա- ադրբեջանական սահմանին և ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում։

«Ադրբեջանը, բնականաբար, հասկանում է, որ այս պահի դրությամբ ուժով չի կարող Արցախը ոչնչացնել, քանի որ տեղայակված է ռուսական զորքը։ Բայց Ադրբեջանի նպատակը նույնն է  մնացել, փոխվել է մարտավարությունը։ Փորձում են սադրանքներով, մանիպուլյատիվ հայտարարություններով այնպես անել, որ ժողովուրդը դուրս գա Արցախից։ Սա կանխատեսելի սցենար է։ Մենք պետք է պատրաստ լինենք նման սադրանքները չեզոքացնելու։ Արտաքին քաղաքական հարթություններում ևս պետք է չեզոքացնենք ադրբեջանական սադրանքները»,- նկատեց Արցախի արտաքին  գերատեսչության ղեկավարը։

Դավիթ Բաբայանի  խոսքով՝  Ադրբեջանը շարունակելու է սադրանքների դիմել։

«Մտածել՝  իրավիճակն այնպիսին է,  որ նրանք հարձակվելու են և պատերազմ է սկսվելու, այդպես չէ։ Պետք է հասկանանք, թե հակառակորդն ինչ մարտավարություն է որդեգրել։ Եթե հասկանում ես, ամեն ինչ պարզ է  դառնում։ Նկատեմ, որ պետք է ճիշտ քաղաքականություն վարել՝ եղբայրական երկրների հետ։ Այս քայլերը թույլ կտան  մեզ պատրաստ լինել՝  թույլ չտալով, որ ադրբեջանական սադրանքները տեղ հասնեն»,- ընդգծեց նա։

ԱՀ ԱԳՆ նախարարն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե ինչ հայտարարություն է անում Ադրբեջանն՝ ուղղված   ռուս խաղաղապահներին։

«Հիշում եմ՝ վերջերս մի դիվանագետ ինչպիսի որակավորումներ է տվել ռուս ազգին։ Մտածել, որ այն  իր սեփական նախաձեռնությունն է, միամտություն է։ Ադրբեջանը  տոտալիտար երկիր է և  դիվանագիտական հայտարարությունները համաձայնեցված են երկրի ղեկավարության հետ։ Անհրաժեշտ է հասկանալ հակառակորդ պետության որդեգրած քաղաքականությունը և մեր քայլերը ծրագրել»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

  Հիշեցնենք, որ Ադրբեջանի  պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամայել էր համարժեք պատասխան տալ սադրանքներին պետական ​​սահմանին և ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում։

 Հիշեցնենք նաև, որ  օրերս Արցախում սահմանային միջադեպ էր գրանցվել։

 Օգոստոսի 28-ին, ժամը 15:20-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները  հերթական անգամ սադրանքի են դիմել, խախտելով հրադադարն ու թիրախային կրակ բացելով Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիքերի ուղղությամբ,ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+