Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:27

ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների համագործակցությունն ամրապնդվում է

Օգոստոսի 24-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացավ Անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 24-րդ նիստը:
Նիստին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։


«Արա Ֆիդանյանն իր ելույթում կարևորեց անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված աշխատանքներում ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների փոխհամագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունները, մասնավորապես՝ այլ պետությունների տարածքում հանցավոր գործունեության մեջ ներգրավված միգրանտների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ակտիվացումը: Նա նաև նշեց, որ Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններից հետո պետք է առանձնակի ուշադրությամբ հետևել միգրացիոն հոսքերին, քանի որ Աֆղանստանում տիրող անկայունությունը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի միգրացիոն հոսքի ավելացմանը, և պետք է պատրաստ լինել հնարավոր բոլոր սցենարներին:

Չի բացառվում, որ փախստականների քողի տակ զինյալները կարող են մուտք գործել նաև ՀԱՊԿ անդամ պետությունների տարածք: ՀԱՊԿ ձևաչափով համատեղ կանխարգելիչ միջոցառումների և ապօրինի միգրացիային հակազդելու հատուկ գործողությունների իրականացումը հնարավորություն է տալիս կենտրոնանալ անօրինական միգրացիայի ուղիների բացահայտման և կանխարգելման վրա, վերահսկել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ՀԱՊԿ անդամ պետություններում գտնվելու օրինականությունը, բացահայտել կեղծ փաստաթղթերի օգտագործման փաստերը:


ՀՀ ոստիկանության պատվիրակության մասնակիցները ներկայացրին 2021 թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում միգրացիոն իրավիճակը, հուլիսի 5-ից 12-ը ՀՀ տարածքում անօրինական միգրացիայի հալազդմանն ուղղված «ՆԵԼԵԳԱԼ-2021» պայմանական անվամբ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման արդյունքները:

Նիստի ավարտին որոշվեց 2022 թ. ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 25-րդ նիստը անցկացնել Հայաստանում, քանի որ ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահությունը ստանձնելու է Հայաստանը»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+