Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:07

Հայաստանը գոհ է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքներից

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների 2021-2023 թվականների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման ճանապարհային քարտեզը արդյունաբերության զարգացման հավասարակշռված ծրագիր է: Այս մասին օգոստոսի 20-ին Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ փաստաթուղթը նախատեսում է Եվրասիական տրանսպորտային միջանցքների համակողմանի զարգացում։

«Անցյալ տարի մենք համոզվեցինք տրանսպորտային և լոգիստիկ համագործակցության պահանջարկի մեջ: Կորոնավիրուսային համաճարակի ընթացքում միաձուլումը ձևավորեց կանաչ միջանցքներ հիմնական ապրանքների համար: Շատ առումներով այս միջոցառումների շնորհիվ մեզ հաջողվեց կանխել Միության սննդամթերքի շուկայում դեֆիցիտի առաջացումը և փոխադարձ առևտրի ընդհատումները»,- ասաց ՀՀ կառավարության ղեկավարը:

Նա նաև նշեց «ճանապարհային քարտեզի» համապատասխանությունը օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձևավորման համար: Փաշինյանի խոսքերով՝ ակնհայտ է, որ այս փաստաթղթով նախատեսված միջոցառումները կնպաստեն կայուն ագրոարդյունաբերական համալիրի և Միության գյուղատնտեսական շուկայի ստեղծմանը: Հայաստանի վարչապետը նաև ուշադրություն հրավիրեց ներքին և արտաքին շուկայում ԵԱՏՄ-ում արտադրվող արտադրանքի մրցունակության բարձրացման կարևորության վրա: Այս նպատակին հասնելու միջոցառումների համատեքստում Փաշինյանը կարևորեց արտահանումների ապահովագրական համատեղ աջակցության համակարգի ձևավորումը:

«Մենք պաշտպանում ենք եվրասիական ընկերություն ստեղծելու գաղափարը, որը մեծացնելու է միության ներսում առևտրի և երրորդ երկրներ արտահանման ապահովագրական աջակցության ծավալը՝ ստեղծելով լրացուցիչ ապահովագրական կարողություններ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ կառավարության ղեկավարը նշեց, որ արդյունավետ զարգացող Միության առանցքային բաղադրիչներից է հետևողական և թափանցիկ աշխատանքը`ուղղված գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների համար կարգավորիչ շրջանակի ստեղծմանը: Միության էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործումը կարող է լինել բազմաթիվ մարտահրավերների պատասխան՝ նպաստելով էներգետիկ անվտանգության ամրապնդմանը և ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայուն զարգացմանը:

«Հայաստանը գոհունակություն է հայտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից Միության գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման գործում կատարված նշանակալի աշխատանքի կապակցությամբ, որն արտահայտվել է ներկայացված զեկույցներում»,- նշեց ՀՀ կառավարության ղեկավարը։

Փաշինյանը մատնանշեց նաև էկոլոգիայի և կլիմայի խնդիրները: Նրա խոսքով՝ այս աշխատանքը պահանջում է լրացուցիչ ջանքեր, բազմակողմանի համագործակցություն, բազմամակարդակ երկխոսություն, որը կնվազեցնի կլիմայի փոփոխության վրա ազդող բացասական հետևանքներն ու գործոնները՝ միաժամանակ ապահովելով տնտեսական աճ և զարգացման պայմաններ:

«Մենք պաշտպանում ենք բարձրակարգ աշխատանքային խումբ ստեղծելու գաղափարը ջերմոցային գազերի արտանետումների և մեխանիզմների և բնապահպանական համակարգի ներդաշնակեցման նպատակով՝ ԵԱՏՄ-ում շրջակա միջավայրի պահպանությունը խթանելու համար»,- ընդգծեց ՀՀ կառավարության ղեկավարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+