Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:27

Մենենդեսը Թուրքիայի կողմից վարձկանների՝ Ադրբեջան տեղափոխման մասին հարց է ուղղել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար, սենատոր Բոբ Մենենդեսը հարց է ուղղել Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդին՝ կապված Թուրքիայի կողմից Ադրբեջանի համար սիրիացի վարձկանների ապօրինի հավաքագրման հետ, որոնք անցյալ տարի օգտագործվել են Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծած պատերազմում. հաղորդում է ANCA-ն:

«Դուք տեղյա՞կ եք, որ 2020-ին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում Թուրքիան նպաստել է Սիրիայից Ադրբեջան գրոհայինների տեղափոխմանը»,- հարցրել է Բոբ Մենենդեսը:

Վիկտորիա Նուլանդը, սակայն, չի ցանկացել հարցը քննարկել Կոնգրեսի բաց նիստում: Նա, մասնավորապես, պատասխանել է.

«Պարո՛ն կոնգրեսական, կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի այդ հարցը քննարկել մեկ այլ նիստում, եթե դեմ չեք»,- նշել է Նուլանդը:

Սենատոր Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ որպես հավելում կցանկանար ԱՄՆ պետքարտուղարությունից տեղեկանալ՝ արդյոք պետքարտուղարությունը քննությո՞ւն է անցկացրել Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի օգտագործած ամերիկյան պահեստամասերով արտադրված թուրքական որևէ ԱԹՍ-ի գործով:

Ամերիկացի սենատորի հավաստմամբ՝ դա բացարձակապես անընդունելի է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+