Ի պատասխան հարցումների հայտնում ենք, որ այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական հանրահավաքը, որի շրջանակում բեմի հետնամասում կախվել են պաստառներ, որոնք հանրահավաքի ձևավորման մի մասն են կազմում: Հանրահավաքից անմիջապես հետո պաստառները կհանվեն: Այս մասին հայտարարություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը։
Նշենք, որ ավելի վաղ Ընտրությունների վերահսկման կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ օրենքը թույլ է տալիս նմանաբնույթ քարոզչական նյութեր օգտագործել՝ բացառապես քարոզչական միջոցառմանժամանակ, այլ ոչ թե դրանից 8-10 ժամ առաջ։
Ընտրությունների վերահսկման կոմիտեն պահանջել էր վերացնել խախտումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







