Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:26

Հետաքրքիր է, ու՞մ վրա է կապիտուլյանտի հույսը, երբ խոսում է 60%-ի մասին. Արտակ Զաքարյան

Հետաքրքիր է, ու՞մ վրա է կապիտուլյանտի հույսը, երբ խոսում է 60%-ի մասին. Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Դավթյանն անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա այն հայտարարությանը, ըստ որի՝  «Քաղաքացիական պայմանագիր»-ը պլանավորում է ստանալ հասարակության 60%-ի քվեն։

«Բոսյակների իշխանությունը կարծում է, որ իրենց նմանները շատ են։ Դավաճան կապիտուլյանտը կամ ինքն է մոլորության մեջ, կամ էլ իրոք մտածում է, որ Հայ ժողովրդի մեծամասությունը իրենց պես դավաճան, տգետ ու հայրենադավ են։
Արցախցիները, Սյունեցիները, Տավուշցիները, Գեղարքունիքցիները, Վայոցձորցիները, Արարատցիները նիկոլիզմի պատճառով հայտնվել են կոմունիկացիոն ցանցի մեջ, կամ էլ գտնվում են թշնամու ուղիղ նշանառության տակ։

5000-ից ավելի Զոհերի ու 11000-ից ավելի վիրավորների ընտանիքները՝ Նիկոլի կողմից հրահրված, այնուհետև ձախողած ու միտումնավոր պարտված պատերազմի հետ, դեռ շատ երկար ժամանակ չեն հաշտվելու։ Նիկոլիզմի բարեկամ Ալիևն անընդհատ հոխորտում է, որ պատրաստ է ոչնչացնել Հայաստանն ու հայ ժողովրդին։ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Հրազդանում, այլ քաղաքներում մեր հասարակության մտավորականության մեծամասնությունն է բնակվում։ Իրեն հարգող ոչ մի բարոյական մարդ, մտավոր աշխատանքի ոչ մի ներկայացուցիչ, ձեռքերն էլ կտրես, չի գնա նիկոլիզմ ընտրելու։ Ընդհակառակը՝ հանուն իր երկրի, նա կգնա նիկոլիզմից ձերբազատվելու։

Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներից շատերը՝ ճարահատյալ մտածում են արտագաղթելու մասին։ Զինվորականների մեծամասնությունը սրանցից ազատվելու օրերն է հաշվում։ Նույնը նաև ոստիկանական մարմիններում։
Հոգևորականները լուռ անիծում են սրանց իշխանության գալը, և այն ողբերգությունը, որ կապիտուլյանտները բերեցին Հայ ժողովրդի գլխին։
Գիտնականները, մանկավարժները, դասախոսները, բժիշկները, մշակույթի գործիչներն ամաչում են, որ այսքանից հետո՝ դեռ նիկոլիզմն է պետության ղեկին։
Նույնիսկ տաքսու վարորդներն են սրանց անարգանքի սյունին գամում։
Հետաքրքիր է, ու՞մ վրա է կապիտուլյանտի հույսը, երբ խոսում է 60%-ի մասին»,-գրել է նա: 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+