Երեկ տեղի ունեցավ Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի արտահերթ նիստը։ Այս մասին հայտնել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Սիրով տեղեկացնում ենք, որ Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







