Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:59

Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, կարող է շնորհակալություն հայտնել նախկին իշխանություններին. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց վարչապետի պաշտոնում, կարող է շնորհակալություն հայտնել նախկիններին։

Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ նախկին իշխանության ներկայացուցիչները ջանք չեն խնայում, որ Փաշինյանի իշխանությունը վերընտրվի։ 

Մարուքյանը նաև նշեց, եթե նախկիններն ընտրություններին չմասնակցեին, ապա իրենք կհաղթեին։

Նա նաև նկատեց՝ արտահերթ ընտրությունների ժամանակ երկու բևեռ չի լինի, որովհետև չստացվեց, որ Ռոբերտ Քոչարյանն ընդդիմության լիդերը դառնա. «Երկրորդ ուժը ստեղծվեց, և իմ պատկերացմամբ դա նույն սեգմենտի ձայներն են, ուղղակի կիսվելու են երկու ուժերի միջև»,-նշեց Էդմոն Մարուքյանը։

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ իշխանություններն ամեն ինչ արել են, որ մարդիկ հիասթափվեն ամեն ինչից, չհավատան պետական ինստիտուտներին և ապագայի հետ կապված խնդիր տեսնեն. «Երեք տարվա իր կառավարման արդյունքում այս իշխանությունը մի կարգախոս է դրել շրջանառության մեջ, թե ապագա կա։ Հայաստանում երբեք այդ հարցը չի առաջացել՝ ապագա կա, թե չկա։ Այսինքն երեք տարի այնպես են կառավարել երկիրը, որ հարց է առաջացել, ու պետք է մարդուն համոզեն, որ ապագա կա։ Այս իշխանությունն իր՝ «Ապագա կա» կարգախոսով ամփոփում է իր գործունեությունը, թե ոնց է աշխատել, որ ապագան դարձել է հարցական»,- ասաց պատգամավորը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+