Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:11

Կգործեն կորոնավիրուսային պատվաստումների շարժական կայաններ՝ քաղաքի բանուկ մասերում․ Ավանեսյան (տեսանյութ)

Այսօր գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 656 նոր դեպք, իսկ ակտիվ հիվանդացության դեպքերը Հայաստանում 13 257 են, որոնցից 2000-ից ավելին գտնվում է հիվանդանոցներում։

Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարարի ԺՊ Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ երեկվա ընթացքում կորոնավիրուսից 6 մարդ է մահացել։

Ինչպես ասաց նախարարի ԺՊ-ն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հասանելի է 18 տարին լրացած բոլոր քաղաքացիներին։ Հերթագրման կարգը հեշտացված է, անկախ գրանցման վայրից կարելի է հերթագրվել ու պատվաստվել։

Հետագայում նախատեսվում է շարժական կայանների գործարկում՝ քաղաքի բանուկ մասերում, որոնք ևս մեկ քայլով կարագացնեն պատվաստման գործընթացը։

Ավանեսյանը նաև նշեց, որ սա հրաշալի հնարավորություն է հետագայում արտերկիր մեկնելու համար, բացի այդ հնարավորություն է խուսափել մեր երկրի իզոլացումից։

Բերելով Բրիտանիայի և Իսրայելի օրինակը՝ Ավանեսյանն ասաց, որ ունենալով 50 տոկոսից ավել պատվաստում՝ բնակչության շրջանում կտրուկ իջել է կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+