Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:34

Փաշինյանը Կառավարության անդամներին հորդորեց մեկ շաբաթում պատվաստվել (տեսանյութ)

Արդեն մեկ տարի մենք ապրում ենք համավարակի պայմաններում, և մեր ռազմավարությունն ի սկզբանե եղել է հետևյալը՝ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում, այսինքն՝ կյանքից առավելագրույնս պակաս շեղումներով։ Ըստ էության մենք հիմա գտնվում ենք այդպիսի իրավիճակում, բայց այս ռազմավարությունն ունի երկրորդ մաս։ Խոսքը կորոնավիրուսից պատվաստման մասին է։ Այս մասին կառավարության ապրիլի 29-ի նիստին ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը շեշտը դրեց պատերազմի ու հետպատերզմական իրավիճակի վրա՝ ասելով, որ գուցե դրանով պայմանավորված՝ անհրաժեշտ ուշադրություն չի դարձվել կորոնավիրուսային համավարակին։ 

«Փառք աստծո՝ ունենք պատվաստման մեծ պոտենցիալ, բայց բախվում ենք մի խնդրի, որ այն պատշաճ չափով ու մասշտաբով չի իրականացվում, ինչը որոշակի ռիսկեր է առաջացնում ոչ միայն առողջապահական, այլև տնտեսական կյանքում»,- ասաց վարչապետի ԺՊ-ն՝ հավելելով, որ տնտեսական կյանքի համար կարևոր հանգամանք է, թե երկրի բնակչության քանի՞ տոկոսն է պատվաստված։ 

Նիկոլ Փաշինյանը հորդորեց նիստի մասնակիցներին մեկ շաբաթվա ընթացքում պատվաստվել։

«Եկեք սկսենք մեզնից, պայմանավորվենք, որ մեկ շաբաթվա ընթացքում այս դահլիճի բոլոր մարդիկ կպատվաստվեն»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Հայաստանում այժմ առկա են AstraZeneca, Սպուտնիկ V պատվաստանյութերը, իսկ շուտով Չինաստանից կստանանք նոր պատվաստանյութ։

Վարչապետի ԺՊ-ն վստահեցնում է, որ եթե որևէ պատվաստանյութ սպառնա ՀՀ բնակիչների կյանքին ու առողջությանը, ապա ՀՀ կառավարությունն ուղղակի այն չի ընդունի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+