Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:01

Թույլ չենք տալու՝ որևէ մեկն իր կեղտոտ ձեռքերով փորձի ցեխ շպրտել մեր ընտրական համակարգի վրա․ Հովակիմյան

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այս օրինագծով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել ընտրական գործընթացին և նախընտրական քարոզչություն իրականացնելուն խոչընդոտելու համար:

Փոփոխություններով նախատեսվում է քրեական պատասխանատվություն բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացը խոչընդոտելու հետևանքով ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվում: 

Օրինագծով առաջարկվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել ընտրարշավը խոչընդոտելու, ընտրատեղամասում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելու (կամ սպառնալիք կիրառելու) համար:

Բացի այդ, քրեական պատասխանատվություն է նախատեսվում ընտրություններին մասնակցող թեկնածուների կամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վերաբերյալ կեղծ տեղեկատվության հրապարակման համար, եթե այդ գործընթացը տեղի է ունեցել եսասիրական նպատակներով և իրականացվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:

Նախագծի հեղինակի խոսքով՝ փոփոխությունների նկատակն այն է, որ գալիք ընտրություններն ազատ, արդար և մրցակցային լինեն։ Համոզված է՝ իրենց հաջողվելու է ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրություններ կազմակերպել:

Վահագն Հովակիմյանը նշեց, որ ընտրություններում ներգրավված սուբյեկտների նկրտումները որևէ կերպ չեն ազդելու ընտրությունների որակի վրա, իսկ օրինախախտները պատասխանատվության են ենթարկվելու:

«Այն քաղաքական կամքը, որն ունի քաղաքական մեծամասնությունը՝ կազմակերպել ազատ, արդար, թափանցիկ, մրցակցային ընտրություններ, աներկբա է: Ցանկացած ոք, ով կփորձի խաթարել քաղաքացու կամքը, կփորձի կեղծել, օրինախախտում անել, պատասխանատվության կենթաքրկվի։ Թույլ չենք տալու՝ որևէ մեկն իր կեղտոտ ձեռքերով փորձի ցեխ շպրտել մեր ընտրական համակարգի վրա»,- ասաց պատգամավորը: 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից՝ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+