Ես հանդիպման սկզբում խնդրել եմ չքաղաքականացնել հանդիպումը և ռացիոնալ լուծումներ գտնել, ինձ առաջնահերթ է հետաքրքրում, թե իմ հայտարարություններից որո՞նք էին քաղաքական: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՊԾ փոխտնօրենի պաշտոնից երեկ հեռացված Բորիս Ավագյանը:
Նա ասել է, որ քննադատել է իր ընկերոջը, որի հնարավորությունն ունի որպես քաղաքացի, քանզի ընկերության մեջ դա ընդունված է։ Նրա հայտարարությունները խնդրահարույց են, և նա համաձայն է իր հետ։
Ավագյանը հորդորել է իմքայլականներին, որպես հայ և որպես քաղաքացի, հայտարարություններ չանել Մուրադովի հասցեին։ Ըստ նրա՝ սեփական ձախողումների համար չի կարելի պատասխանատվությունը դնել ռուսական կողմի վրա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







