Մենք մահացել ենք, մենք այսօր բոլորս գերեզմանափոսում ենք: Այսօր պետք է ընդունենք, որ մենք պարտվել ենք, և ամենամեծ պարտությունը մահն է, բայց մենք քորիտոնյա ենք և պարտավոր ենք հավատալ, որ մահից հետո կյանք կա: Armnews-ի եթերում իր հարցազրույցի ժամանակ ասաց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Հարցին՝ ընտրությունները ստեղծված ճգնաժամից կարո՞ղ են ելք լինել՝ Մինասյանը նշեց, որ ընտրություններն ամենաամոթալի ձևն են Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելու համար:
«Այդ թատրոնը հստակ ծրագրավորված էր, որտեղ ամեն մեկն իր դեղը խաղաց. բանակ, ընդդիմություն, իշխանություն եռանկյունու բոլոր կողմերն ունեին իրենց շահերը: Ընդդիմությունը զրկվեց էր իմաստից: Օնիկ Գասպարյանն արեց աշխարհի միակ օնլայն ռազմական հեղաշրջումը: Նա ինտերվյուներով հեղաշրջում արեց: Իսկ ընդդիմությունը գնաց ու վրանները շարեց Բաղրամյանի վրա, որովհետև Օնիկ Գասպարյանը, ժամանակից լեզվով ասած, կոնտենտ արտադրեց: Օնիկ Գասպարյանն իր վրայից մաքրեց ռազմական խայտառակ պարտության արյունը: Ես, առհասարակ, հարց ունեմ գեներալներին. դուք մեկ պահանջում եք Ն. Փաշինյանի հրաժարականը, մեկ դիմացը կանգնած են: Դուք սպա եք, թե ի՞նչ եք»:
Անդրադառնալով իր նշած եռանկյունու մյուս կտորին՝ իշխանությանը՝ նա ընդգծեց. «Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ընտրությունների մասին ու միանգամից բոլորը երջանկացան. ընդդիմությունն ասաց՝ ընտրությո՞ւն, խնդիր չկա, գնացինք տներով: Մի վայրկյանում Նիկոլն իր բեկ բառով վերադարձրեց բանակը, որովհետև Օնիկն իր գործառույթը կատարել էր, Օնիկը հանգիստ գնաց տուն: Բանակի ձայները հետ էկան Նիկոլին, իսկ ընդդիմությունը փողոցից գնաց տուն: Ես համոզված եմ՝ Ն. Փաշինյանը կեղծելու է ընտրությունները: Ինքն այլ շանս չունի, որովհետև ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանը ձայն ունի: Նիկոլ Փաշինյանը ոչինչ չունի: Նիկոլ ուղղակի խճճվեց ու կորավ, մենք էլ հետը կորանք: Ուղղակի անցյալի այդ լաբիրինթոսում կորավ մի ամբողջ երկիր, լուսավոր տղաներ, վանքեր, գերեզմաններ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







