ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով դադարեցնել քրեական հետապնդումը Քոչարյանի նկատմամբ։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։
«Դատարանը հենց այսօր պետք է հրատապ նիստ հրավիրի ու քրեական հետապնդումը դադարեցնի Ռոբերտ Քոչարյանի և մյուս երեք մեղադրյալի նկատմամբ։ 300․ 1 հոդվածով քրեական գործի վարույթը պետք է կարճվի»,- ասաց փաստաբանը։
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ մեղադրող կողմն էլ պետք է հրաժարվի մեղադրանքից։
Նա նաև նշեց՝ եթե դատարանը գտնի, որ խափանման միջոցը պետք է պահպանվի, այդ դեպքում գրավի չափը պետք է էականորեն նվազի։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: Այն սահմանում է սահմանադրական կարգի տապալում, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







