Եթե հարցեր ունեք՝ դիմեք Ալթունյանին, և ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ․․․
Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ կարճատև զրույցի ժամանակ։
Հարությունյանը չի պատասխանել լրագրողների հարցերին այն մասին, թե արդյո՞ք Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է, ի՞նչ փուլում է գերիների վերադարձի խնդիրը և մի շարք հրատապ այլ հարցերի։
Նախարարը մուտք է գործել ԱԺ նախագահի աշխատասենյակ։
Նշենք, որ Վաղարշակ Հարությունյանը ժամանակ առ ժամանակ այցելում է խորհրդարան, հանդիպումներ ունենում, սակայն այցերի նպատակը չի պարզաբանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







