Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:08

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կապը երբեք որևէ մեկը չի հերքել․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Ադրբեջանի Հանրային հեռուստառադիոընկերության խնդրանքին՝ մեկնաբանել Հայաստանի պաշտոնական անձանց այցերը Լեռնային Ղարաբաղ։ Նա ասել է․

«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա բոլոր պայմանավորվածություններում, և, առաջին հերթին, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված է կողմերի համաձայնությունը, որ կապահովվի Հայաստանի և Լեռնաային Ղարաբաղի միջև կապը՝ Լաչինի միջանցքով, որը կգտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կապը երբեք որևէ մեկը չի հերքել․  Տասնամյակներ շարունակվող բանակցություններում երբեք Լեռնային Ղարաբաղից Հայաստանը կտրելու հարց չի եղել։ Հենց այդ պատճառով Լաչինի միջանցքը որպես կոնցեպցիա ոչ մեկի կողմից չի մերժվել, այդ թվում՝ մեր ադրբեջանցի հարևանների։ Նույն կերպ շուտով կլինի նոր երթուղի, որը մշտական եւ հուսալի կապ կհաստատի Ադրբեջանի հիմնական տարածքի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Եթե մենք համաձայն ենք, որ պետք է կապ լինի Ղարաբաղի հայերի եւ Հայաստանի հայերի միջև, ապա ես պատճառներ չեմ տեսնում, թե ինչու պետք է խոչընդոտել այդ մակարդակով իրականացվող շփումներին», — ասել է Լավրովը։

Հայ պաշտոնյաները, ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, ներգրավված են Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործընթացում, ինչը ոչ մի բացասական էմոցիա չի առաջացնում Բաքվում, և տարօրինակ կլիներ, եթե հակառակը լիներ, ասել է Լավրովը:

Նշենք, որ այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2020 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է մի շարք խնդիրների, նաև պատասխանել ռազմագերիների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին հարցերին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+