Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:08

Եռակողմ բանակցություններից ոչինչ չստացանք, Ադրբեջանը ստացավ այն, ինչ պետք էր իրեն․ Վ․ Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը РБК-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Մոսկվայում Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքները:

Մանուկյանը նշել է, որ փաստացի քննարկվել է միայն հաղորդակցության հարցը, մինչդեռ  նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության առաջին կետի խախտում է տեղի ունենում։ Ըստ այդ կետի՝ զորքերը պետք է մնային իրենց տեղերում:

Վազգեն Մանուկյանը նաև նշել է, որ 8-րդ կետը, որը վերաբերում է գերիների հարցին, ընդհանրապես քննարկման չի դրվել։

«Այս եռակողմ բանակցությունների ժամանակ մենք ոչինչ չստացանք։ Ադրբեջանն ստացավ այն, ինչն իրեն պետք էր։ Ստացավ այն ճանապարհը, որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի հետ։ Բացի այդ, խոսվում է Ռուսաստանից Բաքվի միջով անցնող ճանապարհի մասին, բայց ես կարծում եմ, որ Ադրբեջանն ամեն ինչ կանի, որ այդ ճանապարհը կա՛մ չաշխատի, կա՛մ աշխատի միայն Ադրբեջանի օգտին»,-հայտարարել է Մանուկյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+