Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:09

Միքայել Մինասյանի նոր մեղադրանքները ՀՀ իշխանությունների հասցեին

Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հանդես է եկել ՀՀ իշխանությունների դեմ բացահայտումների նոր շարքով։

Մասնավորապես, նա հայտարարել է, որ վարչապետը շանտաժի է ենթարկում իր քաղաքական թիմին։ Մինասյանի խոսքով  Փաշինյանը իշխանության գալուց հետո ԱԱԾ գործակալներից պահանջել է տրամադրել իր շրջապատի անձնանց «դոսյե»-ները։

«ԱԱԾ ղեկավարությունը հրաժարվել է, բայց կառույցում կան թույլ մարդիկ, որոնք Փաշինյանին են հանձնել այդ փաթեթները», — ասել է նախկին դիվանագետը: Նա նաև հայտարարել է, որ վարչապետի հանձնարարությամբ ԱԱԾ-ն իշխող դաշինքի պատգամավորների «դոսյե» է կազմել:

Նախկին դիվանագետը նաև հայտարարել է, որ վարչապետը տեղեկություններ է հավաքել կառավարության անդամների դեմ։ Ըստ Մինասյանի՝ քրեական գործեր կան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դեմ (նախկին դիվանագետի խոսքով՝ վերջինս մասնակցել է «ասֆալտի ատկատներին»), ինչպես նաև ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի նկատմամբ:

Միքայել Մինասյանը հայտարարել է, որ մեկուկես տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանին պատմել է այն, ինչ, ըստ Մինասյանի, տեղի է ունենում Արցախի հետ այս պահին: «Մեկուկես տարի առաջ տեղի ունեցավ հանդիպում, որին ներկա էին Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը և Արցախի ԱԱԾ նախկին ղեկավար Կամո Աղաջանյանը։ Այդ չորս մարդիկ խոսում էին Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագրի մասին», — ասել է Մինասյանը։

Նրա խոսքով՝ Հարությունյանը և Աղաջանյանը վերջին մեկ տարում վաճառել են Ջեբրայիլում, Ֆիզուլիում և Հադրութում իրենց կամ իրենց հետ կապված մարդկանց պատկանող բոլոր բիզնեսները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+