Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:27

Մի-24-ի խոցման գործով Ռուսաստանն Ադրբեջանին հարցում է ուղարկել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Մի-24 ռազմական ուղղաթիռի կործանման գործով քննության շրջանակում ռուս ռազմական քննիչներն ադրբեջանցի գործընկերներից իրավական օգնություն են խնդրել:

Այս մասին «Интерфакс»-ին հայտնել է լավատեղյակ աղբյուրը:

«Գործի քննության ժամանակ մի շարք քննչական գործողություններ անցկացնելու անհրաժեշտություն է առաջացել: Խոսքը մի շարք կասկածյալների ինքնության հստակեցման, ինչպես նաև տեղի ունեցածի որոշ հանգամանքներ ճշգրտելու մասին է: Այդ կապակցությամբ միջազգային-իրավական օգնության ցուցաբերման մասին հարցում է ուղարկվել Ադրբեջան»,-նշել է գործակալության զրուցակիցը:

Վերջինս հայտնել է նաև, որ ռուս ռազմական օդաչուների սպանության գործով մեղադրանք առաջադրելու մասին հարցը կորոշվի միայն  համապատասխան նյութերը ստանալուց հետո: Աղբյուրը տեղեկացրել է, որ գործի քննության ժամկետն առաջիկայում ևս 2 ամսով կերկարացվի:

Երեկ տեղեկություն էր տարածվել, որ խոցված Մի-24-ի գործը վերաորակավորվել է ավելի ծանր հոդվածով:

Հիշեցնենք նաև, որ 2020թ.նոյեմբերի 9-ի երեկոյան՝ եռակողմ հայտարարության ստորագրումից մի քանի ժամ առաջ, Հայաստանի օդային տարածքում ռուսական մարտական ուղղաթիռ էր խոցվել, ինչի հետևանքով երկու ռուս օդաչու էր զոհվել: Ուղղաթիռն ընկել էր Երասխավան գյուղից ոչ հեռու գտնվող ձորը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+